«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում էր
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հակի տակ գերազանցեց «Ֆեյենորդ»-ին (4:0). Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր:
Երկար դադարից հետո «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմում էր ընդգրկել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ով գերակտիվ էր, բազմաթիվ հնարավորություններ ուներ աչքի ընկելու: Մխիթարյանը փոխարինվեց խաղի 82-րդ րոպեին:
Մանկունյական ակումբի կազմում առաջին գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին, իսկ արդեն երկրորդ կեսում աչքի ընկավ Խուան Մատան, Լինդան, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ «Ֆեյենորդ»-ի դարպասապահը:
Այս տուրից հետ «կարմիր սատանաները»-ն խմբում ունեն 9 միավոր և երկրորդ տեղում են:
Հաջորդ հանդիպուը Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը կանցկացնի դեկտեմբերի 8-ին՝ արտագնա խաղում մրցելով «Զարյա»-ի հետ: