
«Հնարավոր է, պետք է անել այն, ինչ չի արել Նապոլեոնը. կտրել Ատլանտիկան և գրավել Նահանգները». Զլատան Իբրահիմովիչ

Գլխավորը Ռուսաստան գնալը չէ:
«Նահանգներ տեղափոխվելը հսկայական հեռանկար է իմ, ֆուտբոլի և ընդհանրապես ամեն ինչի համար: Ինձ տեսնում եմ՝ որպես ԱՄՆ-ի նվաճող: Ես կնվաճեմ նրանց այնպես, ինչպես նվաճել եմ Եվրոպան:
Շատ ֆուտբոլիստներ անցկացնում են կարիերան մեկ տեղում, բայց ես ճանապարհորդում եմ՝ ինչպես Նապոլեոնը՝ նվաճելով յուրաքանչյուր նոր երկիր, որտեղ կպնում է ոտքս: Հնարավոր է, արժե, որ ես անեմ այն, ինչ չի արել Նապոլեոնը. կտրել Ատլանտիկան և նվաճել ԱՄՆ-ը»,- Զլատանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
2016թ. ամռանը Զլատան Իբրահիմովիչը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ-ից բացի, շվեդը խաղացել է «Մալմիոյում», «Այաքսում», «Յուվենթուսում», «Ինտերում», «Բարսելոնայում» և «Միլանում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը