
Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել

Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Մասնավորապես, լճի հատակից հայտնաբերվել են մեկ խաչով քար, մեկ խաչով և անցքով մեծ քար, թնդանոթի երկու քարե արկ:
Մաքրման աշխատանքներն իրականացնող FİVA ընկերության աշխատակից Այհան Դըշարըն հայտնել է, որ խաչքարերի և թնդանոթի արկերի մասին արդեն տեղեկացրել են թանգարանի աշխատակիցներին: «Կարծում եմ, որ լճի հատակին այս քարերի նման շատ քարեր կան»,- ասել է նա: