Կրեմլում Ռուսաստանի տնտեսության վիճակը համեմատել են «ինֆարկտի» հետ

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը ռուսական տնտեսության վիճակը համեմատել է ինֆարկտի միոկարդի հետ, հայտնում է Rambler News Service-ը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ռուբլին սկսեց ազատ լողալ, Ռուսաստանը ստացավ դևալվացիոն ցնցում և ինֆլյացիոն շոկ, որից տնտեսությունը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ։

«Աշխարհի ոչ մի երկրում նման ռեկորդ չեն տեսել, որպեսզի ազգային արժույթի տատանումը այդքան բարձր լինի։ Այն կրկնակի գերազանցում է Թուրքիայի ցուցանիշը տվյալ ցուցիչով։ Դևալվացիայով մենք նույնպես ռեկորդներ ենք սահմանում, այդ թվում՝ նավթարդյունահանող երկրների շարքում»,- ասել է Գլազևը։

Տեսանյութեր

Լրահոս