Անգելա Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է չորրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում, հայտնել են Քրիստոնեա-դեմոկրատական միության նրա կուսակիցները:
Ինչպես սպասվում է, նա այդ մասին պաշտոնապես կհայտարարի այսօր երեկոյան Քրիստոնեա-դեմոկրատական միության գրասենյակում, տեղեկացնում է BBC-ն:
Համազգային ընտրությունները պետք է տեղի ունենան Գերմանիայում 2017թ. աշնանը:
Սեպտեմբերին Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտություն կրեց շրջանային ընտրություններում, և Մերկելի վարկանիշը վերջին շրջանում նվազում է: