Բաժիններ՝

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի առաջիկա 4 խաղերում, Մոուրինիոյին հանճար կանվանեն». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի կատարած աշխատանքի վերաբերյալ կարծիքով:

«Կարծում եմ՝ մենք ամեն վայրկյան գնահատում ենք Մոուրինիոյի աշխատանքը: Նման արտահայտւթյուններ լսե՞լ եք. «Ժոզեն կորցրել է իր մոգությունը»: Նա հաղթել է առաջնությունը 18 ամիս առաջ, նա աշխարհի ամենահաջողակ մարզիչներից է: Բացի այդ, ըստ մարզչական ստանդարտների՝ նա դեռ երիտասարդ է:

Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի առաջիկա 4 խաղերում, Մոուրինիոյին հանճար կանվանեն:

Վերջիվերջո, թողեք նա զբաղվի իր գործով, հաջողության հասնի: Այդ հաջողությունն այժմ չկա, և դրան հասնելն ավելի բարդ կլինի, քան նա կարող էր պատկերացնել»,- ասել է Նևիլը:

Կարդացեք նաև

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 16:30-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս