Բաժիններ՝

Գյումրիում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են

Գյումրիում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են: Առայժմ դրա վերաբերյալ հիմնավորում չկա: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Կրակոցների վերաբերյալ տեղեկությունները ոստիկանների կողմից համապատասխան օպերատիվ- հետախուզական միջո ցառումների արդյունքում ստուգվում են, այս պահի դրությամբ հիմնավորող փաստարկներ չկան՝ դրա հաստատման վերաբերյալ: Աշխատաքները շարունակվում են»,- նշեց դատախազ:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում գործող «Եռանկյունի» ռեստորանային համալիրի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է սկսվել ռեստորանի տիրոջ տղայի եւ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ, որն ավարտվել է կրակոցով: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930