Մաքրեք արյունն ու արյունատար անոթները

Արյունն ու արյունատար անոթները մաքրելու համար ժողովրդական բժշկությունը ձեզ է առաջարկում մի հրաշալի բաղադրատոմս: Այս դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում ընդամենը երկու բաղադրիչներ:

Դեղամիջոցն օրգանիզմից դուրս է բերում աղերն ու աղային կուտակումները, ամրացնում է իմունիտետը, մաքրում է արյունը, պայքարում է վիրուսների, բակտերիաների և ինֆեկցիաների դեմ, ինչպես նաև՝ ամրացնում է արյունատար անոթներն ու լավացնում է սրտանոթային համակարգը:

Այս ըմպելիքն ամրացնում է նյութափոխանակությունը  և մաքրում է ավելորդ ճարպերը: Միջոցը կարող եք նաև օգտագործել բորբոքումների և կանացի հիվանդությունների դեպքում:

Արյունը մաքրող հզոր  դեղամիջոցի բաղադրատոմսը

Կարդացեք նաև

  • Սխտորի 12 ատամ
  • Կես լ կարմիր գինի

Սխտորի ատամիկները կիսեք 4 մասի և դրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք գինին: Տարայի կափարիչը ծածկեք և դրեք պատուհանին մոտ, որտեղ արևի ուղիղ ճառագայթներ են ընկնում: Թողեք մնա այդտեղ 2 շաբաթ:  Օրական մի քանի անգամ խառնեք շշի պարունակությունը:

2 շաբաթ անց խառնուրդը զտեք և տեղափոխեք մուգ տարայի մեջ:

Այս հզոր ըմպելիքը պետք է օգտագործել 1 ամիս շարունակ՝ օրական 3 անգամ, ապա կրկնեք կուրսը 6 ամիս անց:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս