Բաժիններ՝

«Ոչ ոք չի կարող դառնալ նոր Կրիշտիանու». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին համարում է յուրաքանչյուր տաղանդ յուրահատուկ:

«Կա՞ արդյոք երիտասարդ ֆուտբոլիստ, ով կարող է դառնալ նոր Կրիշտիանու Ռոնալդու. ոչ ոք չի կարող դառնալ նոր Կրիշտիանու Ռոնալդու: Ֆուտբոլում չկան կրկնօրինակներ: Նոր ֆուտբոլիստը կդառնա այն, ինչ պետք է դառնա, բայց ոչ ինչ-որ մեկի կրկնօրինակը: Դա չի լինի:

Եվրոպայում շատ կան երիտասարդ տաղանդներ: Կարող եմ նշել մի քանիսին. Ռենատու Սանշիշ, Անդրե Գոմիշ կամ Ժոաու Մարիու: Ես նշեցի միայն պորտուգալացիներին, բայց Եվրոպայում շատ կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հեռու կգնան:

Ես երջանիկ եմ, որովհետև մեծ տաղանդները այն բանի երաշխիքն են, որ ֆուտբոլը միշտ ուժեղ կլինի»,- ասել է Ռոնալդուն Marca-ին տված հարցազրույցում:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է: Այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրո-2016-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս