Շախմատ, Աշխարհի առաջնություն, 2-րդ պարտիա. Կարյակինը և Կարլսենը նորից ոչ ոքի խաղացին
Այսօր տեղի ունեցավ շախմատային թագի համար խաղի 2-րդ պարտիան ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի և նորվեգացի Մագնուս Կարլսենի միջև, որն ավարտվեց ոչ ոքի արդյունքով: Շախմատիստները խաղացին իսպանական պարտիայի փակ տարբերակը և 31-րդ քայլից հետո մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Աշխարհի առաջնություն
Նյու Յորք, ԱՄՆ
2-րդ պարտիա
Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն 0.5:0.5
Խաղի հաշիվը՝ 1:1
Պատրաստեց Անի Գաբուզյանը