Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կոչ են անում Մոուրինիոյին «Արսենալի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել թիմի հիմնական կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Չեռնոգորիայի դեմ հանդիպման ժամանակ իր խաղից տպավորել է ֆուտբոլային հասարակությանը:

Կիսապաշտպանն իր հաշվին չգրանցեց ոչ մի արդյունավետ գործողություն, սակայն մեծամասամբ շնորհիվ նրա խաղի Հայաստանի հավաքականին հաջողվեց կամային հաղթանակ տանել Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ:

Այդ հանդիպումից հետո «Կարմիր սատանաների» երկրպագուները տպավորված լինելով Մխիթարյանի խաղից, սկսել են ակտիվորեն աջակցել իրենց թիմի ֆուտբոլիստին սոցիալական ցանցերում՝ կոչ անելով Ժոզե Մոուրինիոյին ընդգրկել նրան թիմի հիմնական կազմում Անգլիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում սպասվող «Արսենալի» դեմ խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930