Բժիշկ Վոնգի խորհուրդները
Յուրաքանչյուր բժիշկ առողջության և բժշկության վերաբերյալ իր տեսակետն ունի: Սա իրականում վատ չէ, քանի որ տարբեր մտքերն ու տեսակետները մոտեցնում են մեզ իրականությանը: Ճապոնացի հայտնի բժիշկ Վոնգն իր տեսակետն ունի առողջությունը պահպանելու վերաբերյալ:
Ձեզ ենք ներկայացնում բժիշկ Վոնգի՝ վերջերս տված հարցազրույցից մի քանի խորհուրդներ:
Բժիշկ Վոնգի խոսքերով՝ մեր սիրտը ստեղծված է զարկելու համար: Ինչպես յուրաքանչյուր օրգան, սիրտը նույնպես ժամանակի ընթացքում հոգնում է: Եթե ստիպեք սրտին ավելի արագ աշխատել, չի նշանակում, որ այն ավելի երկար կապրի: Բարձրացնելով մեքենայի արագությունը՝ չեք երկարացնում դրա «կյանքը»: Եթե ցանկանում եք երկար ապրել՝ քնեք:
Իր հարցազրույցում բժիշկ Վոնգը նշում է, որ ալկոհոլից ազատվել չի կարելի, քանի որ, անգամ գինին մրգերից է պատրաստված, հետևաբար՝ մի շարք օգտակար հատկանիշներ ստանում ենք հենց գինուց: Մարզումներին բժիշկը յուրովի մոտեցում ունի. իր խոսքերով, եթե մարզումներից հետո մարմնի ոչ մի հատված չի ցավում, արդեն իսկ լավ է:
Բժիշկը բուսական յուղը նույնպես չի բացառում սննդակարգից: Իսկ այն մտքի հետ, թե շոկոլադը մաքուր «թույն է», բժիշկը չի համաձայնում: «Ես համոզված եմ, որ կակաոն բարձր տրամադրության և լավ ինքնազգացողության հզոր ռեսուրս է»,- ասում է բժիշկը:
Դիետոլոգ Վոնգի մի քանի խորհուրդներ՝ առողջ սննդակարգ վարելու հարցում
1. Ճապոնացիները շատ քիչ յուղ են օգտագործում, սակայն ավելի քիչ են տառապում սրտի հիվանդություններից, քան բրիտանացիները:
2. Մեքսիկացիները շատ յուղ են օգտագործում, սակայն ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, քան բրիտանացիները:
3. Չինացիները քիչ կարմիր գինի են խմում, սակայն ավելի քիչ են տառապում սրտանոթային խնդիրներից, քան բրիտանացիները:
4. Իտալացիները շատ են կարմիր գինի խմում, սակայն ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, քան բրիտանացիները:
5. Գերմանացիները շատ գարեջուր են օգտագործում, սակայն ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, քան բրիտանացիները:
Յուրաքանչյուր բան խելամիտ մոտեցում է պահանջում: Պետք չէ հյուծել օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը