
«Նոր հայերը» հաղթեցին

Քիչ առաջ «Ֆուլ Հաուս»-ի պրոդյուսեր, դերասան և КВН-ի՝ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար է հրապարակել՝ ՈՒՀԱ-ի 55 ամյակը խորհրդանշող գավաթը ձեռքին և կատարել հետևյալ գրառումը: «Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցութային է և մենք այդպես էլ չիմանալով հաղթեցինք: Շնորհավոր բոլորիս»:
Ի դեպ խմբի անդամ Տաշ Սարգսյանը, ով վաղուց բնակվում է Մոսկվայում, ևս հաղթած գավաթով լուսանկար է հրապարակել, կրկին շնորհավորելով բոլորին: Ի դեպ «Նոր հայերը» ՈՒՀԱ-ի բեմում են հայտնվել 16 տարի անց: Նրանք, ի թիվս այլ հայտնի թիմերի, կրկին հավաքվել էին նշելու ՈՒՀԱ-ի 55 ամյակը Կրեմլի մեծ համերգասրահում: