Բաժիններ՝

Ադրբեջանի էլեկտրական ցանցերը հայտնվել է ճգնաժամային վիճակում

Ադրբեջանի էլեկտրական ցանցերը` Ազէներջին, հայտնվել է ճգնաժամային վիճակում: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը: Ստեղծված իրավիճակի պատճառով Ազէներջիում արդեն մի քանի ամիս է չեն կարողանում վճարել աշխատողների աշխատավարձերը:

Ազէներջիի ղեկավարությունը աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձը հատուցել գյուղատնտեսական ապրանքներով եւ բնամթերքով, սակայն աշխատակիցների մեծ մասը չի ընդունել այդ առաջարկը: «Ազէներջիի ղեկավարությունը չի պարզաբանում աշխատավարձերի չվճարման պատճառները, բայց դա պայմանավորված է ընկերության ֆինանսական ճգնաժամի հետ»,- ասել է ընկերության աշխատակիցներից մեկը: Ընկերության աշխատակիցները այս հարցի շուրջ բողոքով դիմել են երկրի կառավարությանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս