Բաժիններ՝

Մխիթարյանը և Ղազարյանը՝ հավաքականի հաղթանակի մասին

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ավարտին է մոտեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հանդիպումը անցավ դրամատիկ պայքարում և 0:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթանակ տանել 3:2 հաշվով:

Խաղի ավարտից հետո ֆուտբոլիստները կիսվել են իրենց կարծիքներով:

Հենրիխ Մխիթարյանը, ով երկար դադարից հետո վերջապես ամբողջական հանդիպում անցկացրեց, նշեց, որ մի փոքր ֆիզիկապես բարդ էր խաղալը, բայց կար խաղալու մեծ ցանկություն:

«3 տարի պաշտոնական հանդիպում չէինք ունեցել և շատ ուրախ ենք: Հանդերձարանը ցնծում էր: Ֆանտաստիկ հանդիպում էր: Ոչ ոք չէր սպասում, որ մենք կհաղթենք, բայց մենք ուժ գտանք մեր մեջ: Երկրորդ խաղակեսում մենք ուղղեցինք սխալները, ինքներդ տեսաք և կարծում եմ կգնահատեք»:

Խաղի հերոսներից մեկը՝ Գևորգ Ղազարյանը, ով վերջին վայրկյանին խփեց հավաքականի հաղթական գոլը նշում է, որ չի ցանկանում առանձնացնել ոչ ոքի, քանի որ հաղթանակը հնարավոր դարձավ բոլոր տղաների ջանքերի և նվիրվածության շնորհիվ:

Տղաները խոսեցին նաև նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին: Հենրիխի խոսքով՝ Արթուր Պետրոսյանը 4-5 օրում կարողացավ մեծ աշխատանք կատարել, ինչի ադյունքը ակնհայտ էր: Ղազարյանն էլ շեշտեց, որ Պետրոսյանը առաջինը թիմ բերեց լավ տրամադրություն և ստիպեց բոլորին հավատալ իրենց ուժերին:

Պետք է նշել, որ հանդերձարանից դուրս գալուց հետո հայ ֆուտբոլիստները խոսում էին խզված ձայնով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Հենրիխի խոսքերը՝ հանդերձարանը ցնծում էր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930