Բաժիններ՝

«Սա Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէր». Հավաքականի մարզիչը չկարողացավ թաքցնել հուզմունքը

Հայաստանի ազգային հավաքականը 3 տարի դադարից հետո վերջապես կարողացավ հաղթանակ տոնել: Հավաքականը հաղթեց ոչ միայն հաշվով, այլև՝ խաղով: Ողջ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստները կամ մրցակցին հավասար էին տիրում գնդակին, կամ ՝ չնչին տարբերությամբ: Արդեն խաղավարտին Հայաստանի ազգային հավաքականը գերազանցում էր Չեռնոգորիայի ընտրանուն ոչ միայն գնդակին տիրելու առավելությամբ՝ 57-43, այլև անկյունայինների թվով:

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը առաջինն էր թիմի գլավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար: Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները դիմավորեցին Արթուր Պետրոսյանին հոտընկայս ծափահարություններով:
Արթուր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց տղաներին լավ խաղի համար՝ նշելով, որ առաջին խաղակեսից հետո հուսահատություն չկար՝ հանդերձարանում հանգիստ մթնոլորտ էր ու բոլորը գիտակցում էին, որ ոչինչ դեռ կորած չէ:

«Փառք մեր տղաներին, որ կարողացան ուրախացնել ժողովրդին: Տղաների խաղի 80 րոպեից գոհ եմ: Կարգապահ էինք: 0:2-ից հետո կորցնելու բան չունեինք ու դա մեզ ուժ տվեց: 3 պարտությունից հետո, երբ կար նման կաշկանդվածություն, տղաները հերոսություն արեցին»:

Արթուր Պետրոսյանը չկարողացավ թաքցնել հուզմունքը՝ խոսելով այն մասին, թե ինչպես էին շնորհավորում տղաները միմյանց և մարզչին հանդերձարանում:

Արթուր Պետրոսյանը շտապեց հայտնել, որ սա Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէր, սա երկրպագուների ու առհասարակ, լավ մթնոլորտի արդյունքն էր: Հավաքականի գլխավոր մարզիչը շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ տղաներին աջակցելու և լավ մթնոլորտի ապահովման համար:

Խոսելով խաղի մասին՝ Արթուր Պետրոսյանը նշեց, որ անընդհատ դիմել է տակտիկական փոփոխությունների: Խաղի միջնամասում, երբ Մարկոսը հոգնել էր, Մխիթարյանը սկսեց խաղալ կենտրոնում: Առհասարակ, Արթուր Պետրոսյանը գտնում է, որ թիմում շատ աշխատաքն պետք է տարվի:

Հավաքականի մարզիչը խոսեց նաև Արսեն Բեգլարյանի ռիսկային գործողությունների մասին՝ նշելով, որ Բեգլարյանի խնդիրը փորձի պակասն էր և նրա հետ անհատապես կաշխատի Հայկ Կիրակոսյանը:

Վերջում Արթուր Պետրոսյանը լրագրողներին խորհուրդ տվեց ծայրահեղությունների հետևից չընկնել՝ սա հավքականի առաջին հաղթանակն էր և դեռ խմբում պայքարի վերականգնման մասին շուտ է մտածելը. Պետք է համեստ լինել և քայլ առ քայլ առաջ գնալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս