Բաժիններ՝

«Ազատեք Մխիթարյանին այս Ամանորին». Eurosport-ի պատրաստած տեսանյութը

Հենրիխ Մխիթարյանին մանչեսթերյան ակումբի բանտից ազատելու հորդորով երկրպագուներն արդեն երկար ժամանակ դիմում են ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Թվիթերում ամենաակտուալ հաշթեգերից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերի ընթացքում լինում է #FreeMkhitaryan կամ #FreMicky հաշթեգը:

hqdefault

Մխիթարյանին գերությունից ազատելու և վերջապես խաղադաշտ վերադարձնելու խնդրին է անդրադարձել հեղինակավոր EuroSport-ը: Պարբերականը պատրաստել է տեսանյութ, որտեղ մուլտհերոսների կերպարներում մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստներն են: Գլխավոր դերում Մխիթարյանն է, ում չարագործ Մոուրինիոն փակել է տանը և չի թողնում դուրս՝  մյուս կենդանիների մոտ:

Տեսանյութի ավարտին հեղինակները հորդորում են Մոուրինիոյին՝ ազատել Մխիթարյանին այս Ամանորին:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս