Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ նկարիչ Պաբլո Պիկասոյի 15 փիլիսոփայական մտքերը

Պաբլո Պիկասո՝ իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ: Կյանքի մեծ մասը նա անցկացրել է Ֆրանսիայում: Պիկասոն հայտնի է՝ որպես կուբիստական շարժման հիմնադիր: Նրան անվանում են «ամենաթանկ նկարիչը»: 2010թ. Պիկասոյի «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» կտավը, որը վաճառվել է «Քրիստիս» աճուրդի տանը 106482000 դոլարով, դարձավ աշխարհում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը: 2013թ. այս ռեկորդը նորից գերազանցվեց. մասնավոր աճուրդում «Երազ» կտավի համար գնորդը վճարել է 150 մլն դոլար:

Ներկայացնում ենք Պաբլո Պիկասոյի փիլիսոփայական իմաստուն մտքերը, որոնք ստիպում են նայել կյանքին այլ կողմից:

1. Այն ամենը, ինչ դու կարող ես երևակայել, ռեալ է:

2. Էյնշտեյնի հանճարը հանգեցրեց Հիրոսիմային:

3. Եթե ցանկանում ես պահպանել թիթեռի թևերի փայլը, ապա մի դիպչիր դրանց:

4. Կա կանանց միայն 2 տեսակ. աստվածուհիներ և ծախու կանայք:

5. Ստիպել քեզ ատել՝ ավելի դժվար է, քան սիրել:

6. Մարդկանց մեջ նույնպես կրկնօրինակն ավելի շատ է, քան բնօրինակը:

7. Համակարգիչներն անօգուտ են: Դրանք կարող են միայն պատասխաններ տալ:

8. Մենք չենք ծերանում, մենք հասունանում ենք:

9. Պետք է շատ ժամանակ ծախսել վերջապես երիտասարդ դառնալու համար:

10. Չկա ոչինչ ավելի վատ, քան հիասքանչ սկիզբը:

11. Ես չեմ փնտրում: Ես գտնում եմ:

12. Տարիքի հետ քամին ավելի է ուժեղանում, և այն միշտ փչում է դեմքիդ:

13. Նկարիչն այն մարդն է, ով նկարում է այն, ինչը կարելի է վաճառել:

14. Լավ նկարիչն այն մարդն է, ով վաճառում է այն, ինչ նկարում է:

15. Հաջողությունն իր մեջ վտանգ է պարունակում: Սկսում ես կրկնօրինակել ինքդ քեզ: Իսկ դա ավելի վտանգավոր է, քան ուրիշներին կրկնօրինակելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս