ԱԶԲ-ն Հայաստանին 90 մլն դոլարի վարկ կհատկացնի
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կհատկացնի 90 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստին ներկայացնելով համաձայնագիրը` նշեց, որ այդ միջոցներով նախատեսվում է բարելավել հանրապետությունում ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարումը և կայունությունը:
Արամյանի խոսքով՝ գումարը կտրվի 15 տարով, որից 3-ը արտոնյալ ժամանակահատվածով, Libor + 0,5%-ով:
Ծրագրի մեկ այլ նպատակն է էլեկտրաէներգիայի շուկայում մրցակցության մեխանիզմներ ներդնելը: Դա կօգնի մեծացնել գեներացումը, այդ թվում` արտահանման համար: