Բաժիններ՝

Թեստ ներքին վիճակը հասկանալու համար. ինչ եք տեսնում առաջին հերթին

Հոգեբանության մեջ հետազոտության հատուկ տեսակ կա, որը ստացել է «երկակի պատկերներ» անունը։ Marketium.ru կայքը գրում է, որ այսպիսի թեստերը հոգեբաններին թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է մտածում անձը, ինչ խնդիրներ են անհանգստացնում նրան, որ ուղղությամբ նա պետք է առաջ շարժվի։ Նայեք այս լուսանկարին։ Ի՞նչ եք տեսնում առաջինը նկարում։

Կարապ։ Դուք անորոշության մեջ եք և չգիտեք՝ որ ճանապարհով գնալ։ Դա նորմալ է։ Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ ընտրության առաջ է կանգնում, որն անելը շատ դժվար է։ Փորձեք կշռադատել կողմ և դեմ բոլոր փաստարկները։ Եթե ձեզ համար դժվար է, կարող եք թղթի վրա նշել բոլոր դրական և բացասական կողմերը։ Մի շտապեցրեք ինքներդ ձեզ, բայց մի կենտրոնացեք այդ հարցի վրա։ Փորձեք որոշ ժամանակ հեռանալ խնդրից, և կտեսնեք, որ լուծումն ինքնըստինքյան կգա։

Սկյուռ։ Չափազանց անհանգստացած եք տեղի ունեցող իրադարձություններով։ Ամենայն հավանականությամբ, դուք ամեն ինչ դրամատիկ եք դարձնում և խտացնում գույները։ Անհրաժեշտ է թուլանալ և թողնել, որ ամեն ինչ իր հունով ընթանա։ Մի քանի օր հանգստացեք։ Ժամանակ նվիրեք ինքներդ ձեզ։ Ինչ-որ տեղ գնացեք կամ մնացեք տանը և ֆիլմեր դիտեք։ Ոչինչ տեղի չի ունենա, եթե խնդրից ներքուստ «ազատվեք», որը երկար ժամանակ անհանգստացնում է ձեզ։ Մի քանի օր անց կզարմանաք, որ իրավիճակն այդպիսի ապրումների արժանի չէր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս