Սովորություններ, որոնք սպանում են ձեր հաջողությունը
Ցանկանո՞ւմ եք հաջողակ լինել։ Tayni-mirozdaniya.ru կայքը գրում է, որ գոյություն ունի 10 սովորություն, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ունենալ, եթե ցանկանում եք հաջողակ լինել։
1. Շուտափույթ եզրահանգումներ անելու սովորություն։ Հաճախ մեզ թվում է, թե նախօրոք գիտենք՝ ինչ և ինչպես է տեղի ունենալու, և սկսում ենք գործել ապագայի մասին մեր սխալ պատկերացումների համաձայն։ Իրականում կյանքը սիրում է այնպիսի անակնկալներ մատուցել, որոնց մասին դժվար է անգամ պատկերացնել։ Այդ պատճառով էլ չի կարելի հույս դնել հապճեպ եզրահանգումների վրա։ Սխալ է նաև մտածել, թե մենք գիտենք մարդկանց քայլերի և նրանց գործողությունների պատճառները։ Սա բացարձակ ճիշտ չէ և հաճախ հանգեցնում է կոնֆլիկտների և անհասկանալի իրավիճակների առաջացմանը։
2. Իրադարձությունները դրամատիզացնելու սովորություն։ Պետք չէ չափազանցնել փոքր անհաջողությունները, տխրել մանրուքների պատճառով։ Այսպիսի վարքագծի դեպքում մենք տագնապ ենք զգում, որը թույլ չի տալիս հաջողակ լինել կյանքում։
3. Կարծրատիպեր և պիտակներ ստեղծելու սովորություն։ Երբ մենք փորձում ենք մեկ անգամ և հավետ հասկանալ իրերի բնույթը, կարող ենք սխալվել։ Իրականում կյանքում ամեն ինչ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին պահին։ Այդ պատճառով էլ պետք չէ ամեն ինչ դնել շրջանակների մեջ։
4. Ամեն ինչ սևի և սպիտակի բաժանելու սովորություն։ Իրականում կյանքի գունադարանում հազարավոր գույներ կան, և «ամեն ինչ կամ սչինչ» ստանալու ցանկությունը հանգեցնում է նրան, որ մենք դրանք պարզապես չենք նկատում։ Գոյություն չունեն իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ։ Մեծագույն արվեստ է՝ ուրախանալ այն ամենի համար, ինչ ունեք։
5. Ընդհանրացնելու սովորություն։ Հաճախ մենք փորձում ենք գտնել մեր հաջողությունների և անհաջողությունների միտումը։ Իրականում մի քանի կրկնվող իրադրությունները ոչնչի մասին չեն վկայում։ Յուրաքանչյուր իրադարձության վերաբերվեք՝ որպես առանձնահատուկ բան։
6. Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորություն։ Պետք չէ ապրումներ ունենալ հեռուստատեսային նորությունների, ձեր հիվանդ հարևանու մասին կամ գործընկերոջ անհաջողության մասին պատմությունների պատճառով։ Օգնեք, կարեկցեք, բայց ապրումների մեջ մի ընկեք ուրիշների խնդիրների պատճառով։
7. «Հեղեղվող» զգացմունքներին վստահելու սովորություն։ Ձեր զգացողությունները ցույց են տալիս աշխարհի ձեր սուբյեկտիվ ընկալումը, որը ոչ միշտ է ճիշտ։
8. Անտարբեր լինելու սովորություն։ Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է լավատես լինել։ Սպասեք, փնտրեք և հավատացեք լավին և կստանաք այն։ Բացասական տրամադրվածություն ունեցող մարդիկ հաճախ չեն էլ նկատում հնարավարությունները, որոնք կարող են նրանց հաջողություն բերել։
9. Ամեն ինչ ըստ կանոնների անելու սովորություն։ Հաճախ ինքներս մեզ համար որոշակի շրջանակներ ենք գծում, որոնք դժվարություններից և նյարդայնությունից բացի՝ ոչինչ չեն բերում։ Պետք չէ խոչընդոտներ ստեղծել այնտեղ, որտեղ դրանք չկան։
10. Անցյալը քրքրելու սովորություն։ Ավելի լավ է հանգիստ թողնել անցյալը, ներել բոլոր դժգոհությունները և արդար սրտով շարունակել ապրել։ Պետք չէ սրտում պահել անցյալում ունեցած անհաջողություններն ու հիասթափությունները։ Շարունակեք ապրել՝ հավատալով հաջողությանը և լավագույնի հույսով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը