Ինչպես ազատվել ատամի ցավից ընդամենը մի քանի վայրկյանում
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան.
- ատամի կոտրվածք
- ատամի կորուստ
- ատամի փչացում
- կարիես
- լնդերի բորբոքում
- քնի ժամանակ ապնոէի սինդրոմ
- ստորին ծնոտի հոդերի բորբոքում
- պլոմբի սխալ տեղադրում։
Ատամի ցավը զգալիորեն իջեցնում է կյանքի որակը, այն հաճախ թույլ չի տալիս քնել, ուտել և խոսել։ Եթե ատամի ուժեղ ցավը ձեզ հաճախ է անհանգստացնում, ապա գերադասելի է դիմել ստամնաբույժի օգնությանը։ Իսկ եթե ատամը սկսել է ցավել այնպիսի պահի, երբ հնարավոր չէ դիմել բժշկի օգնությանը, գոյություն ունի միջոց, որը կօգնի ժամանակավորապես մեղմել ցավը։
Բաղադրիչներ
- ½ թեյի գդալ երիցուկի փոշի
- ½ թեյի գդալ կոկոսի յուղ։
Ինչով է օգտակար այս միջոցը։ Երիցուկի փոշին քիմիական միացություն է պարունակում, որը մեղմացնում է ատամի ցավը։ Կոկոսի յուղը հակամիկրոբային հատկություններ ունի։
Պատրաստման եղանակը և օգտագործումը։ Ապակե տարայի մեջ խառնեք երկու բաղադրիչները։ Ատամի խոզանակի միջոցով քսեք ցավող ատամին։ Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը