Բաժիններ՝

ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը պահպանվում է բավարար մակարդակի վրա. ԿԲ

Տնային տնտեսությունների վարկունակության նվազման, ինչպես նաև նախորդող տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում 2016 թ. առաջին կիսամյակում առևտրային բանկերի վարկային ռիսկի գծով կորուստներն ավելացել են, ինչը վարկային հաստատությունների վճարունակության վրա չի ազդել, սակայն անդրադարձել է վերջիններիս շահութաբերության վրա: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ Ֆինանսական կայունության հաշվետվության մեջ (2016թ. առաջին կիսամյակ)։

Ըստ զեկույցի՝ բանկերում և վարկային կազմակերպություններում սպառողական չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 10.1%, որի աճին հիմնականում նպաստել է արտարժութային սպառողական չաշխատող վարկերի աճը: Հիփոթեքային չաշխատող վարկերի մասնաբաժինն ընդհանուր հիփոթեքային վարկերում աճել է 1.3 տոկոսային կետով և կազմել 7.8%, ինչը ևս պայմանավորված է արտարժութային չաշխատող վարկերի աճով:

Ընդհանուր առմամբ, տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերը անդրադարձել են ֆինանսական հաստատությունների շահութաբերության նվազման վրա, այնուամենայնիվ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը պահպանվում է բավարար մակարդակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս