
ԵԱՏՄ-ի երկրները էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության փորձնական նախագիծ են գործարկում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան նոյեմբերի 1-ին որոշում է ընդունել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրագործման փորձնական նախագիծ կազմակերպել Եվրասիական տնտեսական միության պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ, որին կմասնակցեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Ռո ւսաստանն առայժմ ձեռնպահ է մնացել նախագծին մասնակցելուց:
ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ փորձնական նախագիծն, ամենից առաջ, նպատակամղված է անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ծառայական նամակագրության ապահովման տեղեկատվական-տեխնոլոգիական թեստավորմանը՝ դրանց միջեւ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրագործման համար, այդ թվում՝ հավատարմատար երրորդ կողմի ծառայությունների օգտագործմամբ՝ էլեկտրոնային թվային ստորագրությունների (Էլեկտրոնային ստորագրությունների) հաստատման համար:
«Փորձնական նախագծի իրագործման հիմնական արդյունքը պետք է դառնա Էլեկտրոնային թվային ստորագրություններով էլեկտրոնային փաստաթղթերի գերադասելի օգտագործման գործնական անցման սկիզբը՝ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությամբ,- նշել է ԵԱՏՀ-ի Ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:- էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումը թույլ կտա զգալի չափով կրճատել թղթային նամակագրության հետ կապված ընցացիկ ծախքերը, է ապես բարձրացնել Միության երկրների պետական մարմինների փոխգործակցության եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում որոշումների ընդունման օպերատիվությունը»: