Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը Ստամբուլում մասնակցել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի մարզմանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ստամբուլում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» թիմի կազմում մասնակցել է մարզմանը: Այս մասին տեղեկացնում է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը ներառվել էր այն 21 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր մեկնել էին Թուրքիա` մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլում մասնակցելու «Ֆեներբահչե»-ի դեմ պատասխան խաղին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը ջախջախել էր թուրքական «Ֆեներբախչե»-ին (4:1): Այդ խաղին  Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր:

Ներկայում «կարմիր սատանաները» Նիդերլանդների «Ֆեյենորդ» ակումբի հետ ունեն հավասար` 6 միավոր և A խմբում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

Կարդացեք նաև

«Ֆեներբահչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին:

heno_4

heno2

heno3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս