
Որքան կաթնամթերք է արտադրվել Հայաստանում այս տարի

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 18451.7 տոննա պանիր, 394.3 մլն լիտր կաթ, 4624.2 տոննա մածուն, 4474.01 տոննա թթվասեր, 730.3 տոննա կաթնաշոռ, 9009.7 տոննա պաղպաղակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնեղեն արտահայտությամբ ամենից շատ աճել է պանրի արտադրությունը (23.5%-ով)։ Կաթի արտադրությունը (ներառյալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը՝ բացառությամբ ներքին սպառման) աճել է 2.8%-ով, թթվասերինը՝ 1.7%-ով։
Մածունի, կաթնաշոռի և պաղպաղակի արտադրության ծավալները, հակառակը, նվազել են՝ համապատասխանաբար, 2.4, 2.9 և 6.2 տոկոսով։