«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները վիրավորել են «Լիոնել Մեսսիին»
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վիրավորանքների է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների կողմից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այդ երկու թիմերի հանդիպումից հետո:
Մեսսին «Էթիհադի» անցուղով ուղևորվել է դեպի հանդերձարան, երբ տեղի է ունեցել այդ դրվագը: Արգենտինացի ֆուտբոլիստն իրեն վիրավորողներից մեկին անվանել է հիմար: Միջադեպը շարունակություն չի ունեցել՝ շնորհիվ անգլիական թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի միջամտության:
«Բարսելոնան» այդ խաղում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» 1:3 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը