Հայաստանում ավելացել են ՀէԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5 մլրդ 396.1 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատավածի նկատմամբ նվազելով 6.5 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նվազումը պայմանավորված է ՋԷԿ-երի արտադրած կողմից էլէեկտրաէներգիայի նվազմամբ: 2016 թվականի հունվար-սեպտեմբերի ն ՋԷԿ-երի կողմից արտադրվել է 1 մլրդ 332.5 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, նախորդ տարվա համադիր ժամանակահատվածի համեմատ՝ նվազումը կազմել է 28 տոկոս:
Միևնույն ժամանակ, 6.1 տոկոսով ավելացել է ՀԷԿ-երի արտադրության ծավալները. 2016 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմել է 1 մլրդ 856.3 մլն կՎտ ժամ: Աճ է գրանցել նաև ՀԱԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալում՝ հասնելով 2 մլրդ 206.2 մլն կՎտ.ժամի և 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 1.6 տոկոսով: