Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները 50 զինյալի են մահապատժի ենթարկել Մոսուլի դիրքերը լքելու համար

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները իրենց խմբավորման 50 անդամի են մահապատժի են ենթարկել Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձանների դիրքերից փախուստի դիմելու համար, հայտնում է արաբական «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։

Փախուստի դիմած զինյալներին շարիաթի դատարանը վճռել է մահապատժի ենթարկել, որը, ըստ ԶԼՄ-ների, իրականացվել է Մոսուլից արևմուտք ընկած ռազմական ճամբարներից մեկում։

Համաձայն հեռուստաալիքի զրուցակցի՝ խմբավորման մահապատժի ենթարկված անդամները եղել են Իրաքի այլ շրջաններից փախստականներ և չեն եղել ԴԱԻՇ-ի ֆանատիկ հետևորդներ։ Նշվում է, որ նրանք մահվան սպառնալիքի ներքո են անդամագրվել ԴԱԻՇ-ի շարքերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս