Բաժիններ՝

«Վրացական երազանքը» խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնություն

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները հաղթել են Վրաստանի խորհրդարանի 50 միամանդատ շրջաններից 48-ում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:

Այդ մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած տվյալները, որը հասցրել է հաշվարկել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:

Եվս երկու շրջաններում հաղթել են անկախ թեկնածուները՝ ԱԳՆ նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին և «Արդյունաբերությունը կփրկիր Վրաստանը» կուսակցությունը ներկայացնող թեկնածուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել էր հոկտեմբերի 8-ին համամասնական ընտրակարգով անցկացված խորհրդարանական ընտրություններում:

Կուսակցությունը ստացել է ձայների 48.68%-ը, ինչը նրան տալիս է 44 մանդատ: Կուսակցության ևս 23 թեկնածու հաղթել է առաջին փուլի միամանդատ շրջաններում: Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից՝ 77 թեկնածու ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 73 մարդ ընտրվում է միամանդատ շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս