Ինչի համար է անհրաժեշտ նոութբուքերի Fn կոճակը
Ժամանակակից աշխարհում շատերն են օգտվում նոութբուքերից, ինչը զարմանալի չէ։ Նոութբուքն օգտագործելը հարմարավետ է դարձնում ոչ միայն այն տեղաշարժելու հնարավորությունը։ Ամբողջ համակարգը կառուցված է այնպես, որ հեշտացնի ձեր կյանքը։ Դրա համար գոյություն ունեն հատուկ կոճակներ, որոնցից մեկը Fn կոճակն է։ Առավել հաճախ այն գտնվում է ստեղնաշարի ներքևի ձախ հատվածում։ Այն գտնվում է Ctrl կոճակից կա՛մ աջ, կա՛մ ձախ։ Հաճախ այն առանձնացնում են տարբեր գույներով՝ կապույտ կամ կարմիր։
Այս կոճակի անվանումն առաջացել է «function» (գործողություն) բառի առաջին երկու ձայնավորներից։ Իրականում այս կոճակը պատասխանատու է բազմաթիվ գործողությունների համար, որոնք կարող են տարբերվել՝ կախված նոութբուքի ապրանքանիշից։
Օրինակ, Lenovo ապրանքանիշի նոութքուբերի դեպքում կարելի է օգտագործել հետևյալ կոմբինացիաները։
1. Fn+F1 – համակարգիչն անցնում է քնի ռեժիմի
2. Fn+F2 – մոնիտորի միացում կամ անջատում
3. Fn+F3 – դիսփլեյի փոխանցում միացված մոնիտորին կամ պրոյեկտորին
4. Fn+F4 – մոնիտորի մեծացում
5. Fn+F5 – կապի անլար միջոցների միացում
6. Fn+F6 – մկնիկի միացում կամ անջատում
7. Fn+F9, Fn+F10, Fn+F11, Fn+F12 – աշխատանք մեդիափլեյերի հետ
8. Fn+Home – մեդիաֆայլի դադար
9. Fn+Insert – Scroll Lock-ի միացում կամ անջատում
10. Fn+ ներքև կամ վերև ուղղված սլաք – մոնիտորի պայծառության մեծացում կամ փոքրացում
11. Fn+ աջ կամ ձախ ուղղված սլաք – մեդիափլեյերի ձայնի բարձրացում կամ իջեցում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը