
«Ոսկե գնդակի» քվեարկությունում Ռիհադ Մահրեզն անցել է Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից

Արգենտինացու և պորտուգալացու դուետը բոլորին ձանձրացրել է:
Երկուշաբթի «Ոսկե գնդակի» հիմնադիր France Football-ը հրապարակել է մրցանակի 30 հավակնորդների ցուցակը: Դրանից հետո France Football-ի կայքում սկսվեց քվեարկություն երկրպագուների շրջանակում այն թեմայով, թե ում նրանք կգերադասեին հանձնել մրցանակը:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան քվեարկությանը մասնակցել էր 1.606 մլն մարդ և ամենաշատ ձայները հավաքել էր «Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը (37 տոկոս): Նրա թիկունքում են հայտնվել Լիոնել Մեսսին (27 տոկոս) և Կրիշտիանու Ռոնալդուն (21 տոկոս): Մյուս հավակնորդները չեն կարողանում հավաքել 4 տոկոսից ավելի ձայն:
Այս տարի Մահրեզն օգնեց «Լեսթերին» տանել սենսացիոն հաղթանակ Անգլիայի առաջնությունում: Գարնանը PFA-ը ճանաչեց ալժիրցուն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:
Վերջին 8 տարիներին մրցանակը ստացել է կամ Մեսսին (5 անգամ), կամ Ռոնալդուն (3 անգամ):
Պատրաստեց Անի Գաբուզյանը