Բաժիններ՝

9 նշան այն մասին, որ ձեր գլխացավը վտանգավոր է

Գրեթե բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ գլխացավ են ունենում։ Ոմանց մոտ այն թեթև գրգռվածություն է առաջացնում, որը հնարավոր է տանել, սակայն որոշ մարդկանց մոտ անտանելի անհարմարություն է առաջանում, որից ազատվելու համար չեն օգնում նույնիսկ դեղամիջոցները։ Marketium.ru-ն գրում է, որ եթե կարճ հանգիստը չի օգնում ցավից ազատվել, ապա գլխացավը կարող է որևէ լուրջ խնդրի նշան լինել։ Եթե նկատել եք այս խնդիրներից որևէ մեկը, դիմեք բժշկի օգնությանը։

1. Գլխացավ, որն ուղեկցվում է իրանի ցավով։ Այսպիսի ցավը շատ վտանգավոր է, քանի որ մեծ է իրանի հատվածում գտնվող անոթներից որևէ մեկի պայթելու վտանգը։ Այն կարող է հանգեցնել կաթվածի։

2. Գլխացավ և թմրածություն։ Եթե գլխացավ եք զգում, որն առաջացնում է նաև թմրածություն, դա կարող է երակային թրոմբոզի նշան լինել։

3. Անսպասելի գլխացավ։ Այս գլխացավը շատ արագ է առաջանում, րոպեներ տևում։ Եթե այսպիսի ցավը վերադառնում է մեկ ժամ անց, դա կարող է արնազեղման նշան լինել։

4. Գլխացավ, որն ուղեկցվում է տեսողության խանգարմամբ։ Զարկերակաբորբը (արթերիտ) վիճակ է, որի դեպքում բորբոքվում են գխի զարկերակները։ Դա հանգեցնում է աչքերի ցավի։ Հիվանդը ցավ է զգում նաև իրանի վերևի և գլխի հետևի հատվածում։ Եթե դա շատ երկար է տևում, մեծանում է կաթվածի և կուրության հավանականությունը։

5. Վնասվածքների հետ կապված գլխացավեր։ Եթե ընկնելու կամ սպորտով զբաղվելու ընթացքում գլխի վնասվածք եք ստացել, ապա՝ սկսել գլխացավ զգալ դրանից 10 օր անց, ապա հնարավոր է՝ ուղեղի ցնցում եք ստացել։

6. Գլխացավ, որն ուղեկցվում է ծոծրակային մկանների լարվածությամբ։ Սա կարող է մենինգիտի նախազգուշացնող նշան լինել։ Այս հիվանդությամբ տառապողների 95 տոկոսը հենց այսպիսի գլխացավ են ունենում։

7. Գլխացավ պատահական սեռական կապից հետո։ Եթե որևէ մեկի հետ սեռական կապ եք ունեցել, իսկ հետո սկսել եք ուժեղ գլխացավեր ունենալ, անհրաժեշտ է անհապաղ ստուգվել. սա ՄԻԱՎ-ի նախանշաններից մեկն է։

8. Գլխացավ ֆիզիկական ակտիվությունից հետո։ Այս դեպքում գլխացավը կարող է ջրազրկման նշան լինել։ Մի մոռացեք սպորտով զբաղվելու ընթացքում ջուր խմել։

9. Գլխացավ և հղիություն։ Հղի կանայք հաճախ են գլխացավ ունենում, և դրանում սովորաբեր վտանգավոր ոչինչ չկա։ Սակայն, եթե այդ ցավը ձեզ համար տարօրինակ է և անսովոր, անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս