Խնձորը, իմբիրն ու կիտրոնն օրգանիզմից դուրս կբերեն կիլոգրամներով տոքսիններ
Հաստ աղին կարևորագույն օրգաններից մեկն է, քանի որ պատասխանատու է օրգանիզմից անպիտան նյութերի դուրսբերման համար։ Այն կարգավորում է գործընթացը, որի ընթացքում տոքսիները դուրս են գալիս օրգանիզմից՝ դրանով իսկ պաշտպանելով օրգանիզմը թունավոր քիմիական նյութերից։ Fithacker.ru կայքը գրում է, որ հաստ աղու մաքրումը հեռացնում է կուտակված տոքսինները, ինչպես նաև լավացնում դրա աշխատանքը։ Տնային պայմաններում կարող եք բնական միջոցների օգնությամբ մաքրել հաստ աղին։ Սա կօգնի լավացնել նյութափոխանակությունը։ Սա կօգնի նաև ազատվել քրոնիկական փորկապությունից։ Մաքրումը պետք է կատարել հանգստյան օրերին։ Այս բնական միջոցը խորհուրդ է տրվում խմել առավոտյան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ըմպելիքը պետք է խմել նաև ճաշից առաջ և օրվա երկրորդ կեսին։ Անհրաժեշտ է նաև շատ ջուր խմել, ինչը կնպաստի ավելորդ նյութերից ազատվել։
Բաղադրիչներ
- կես բաժակ խնձորի հյութ
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 1 թեյի գդալ իմբիրի հյութ
- կես թեյի գդալ ծովի աղ
- կես բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
- Կես թեյի գդալ ծովի աղն ավելացրեք ջրի մեջ և լավ խառնեք։
- Կես բաժակ խնձորի հյութին ավելացրեք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, իսկ 1 թեյի գդալ իմբիրի հյութը՝ տաք ջրին։
- Լավ խառնեք, խմեք առավոտյան՝ քաղցած ժամանակ։
Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է մի քանի կարևոր հանգամանք ֆիքսել.
- Եթե հիվանդ եք կամ ալերգիա ունեք, հարմար ժամանակ չէ հաստ աղին մաքրելու համար։
- Եթե հղի եք, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ, մինչև հաստ աղին մաքրելը սկսելը։
- Հաստ աղու մաքրումը շաբաթվա ընթացքում մեկ անգամից ավելի մի արեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը