Ի՞նչը կվկայի կառավարության քաղաքական կամքի մասին` ըստ Արփինե Հովհաննիսյանի

«Ապօրինի հարստացման քրեականացումը կառավարության ամենակարճաժամկետ ծրագրերից մեկն է, եռամսյա ժամկետ է ամրագրված: Օր առաջ քրեականացնելը, կարծում եմ, որպես հետևանքային հանցակազմ՝ լրջորեն կվկայի կառավարության քաղաքական կամքի մասին` պայքարել ապօրինի հարստացման դեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Սակայն, ըստ նրա՝ խնդիրն այն է, որ մեկ գործողությամբ չէ, որ կարելի է ասել՝  կարձանագրենք «շեդևրային» արդյունքներ:

Ա. Հովհաննիսյանի խոսքով` ապօրինի հարստացումը քրեականացնելը միայն շատ լավ արդյունք կապահովի, եթե մի քանի միջոցառումներ ճիշտ ժամանակին ևս արվեն` կանխիկ գործառնությունների սահմանափակում, եկամուտների հայտարարագրման ոլորտում հաջողությունների արձանագրում և այլն:

Նախարարը նշեց, որ ցանկացած արարք, որ քրեականացվելու է, ուղղակիորեն պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դույթներին, իսկ դա նշանակում է, եթե ինքն իր բնույթով խստացնող է, դրան հետադարձ ուժ չի կարող տրվել:

Տեսանյութեր

Լրահոս