
Կառավարության ծրագրի ամբողջական տեքստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է երկու հարց` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Կառավարության արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
33 էջանոց փաստաթուղթն արդեն հասանելի է, և հետաքրքրվողները կարող են ծանոթանալ դրան։
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
(ՆԱԽԱԳԻԾ)
Երևան-2016 Հոկտեմբեր
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝
– պաշտպանվածությունը,
– արժանապատվությունը,
– կենսամակարդակի բարձրացումը,
– արդար հասարակության մեջ ապրելը,
– լավատեսությունն ապագայի նկատմամբ։
Կառավարության ծրագրի նախագծի ամբողջական տարբերակը՝ այստեղ։