Ինչպես ընդամենը 2 վայրկյանում հասկանալ՝ կոշիկը հարմա՞ր է, թե՞ ոչ
Բարձրակրունկ կոշիկները և գեղեցիկ են, և անհարմար։ Նույնիսկ փորձելը չի երաշխավորում, որ կոշիկն ամեն օր կրելիս հարմար կինի։ Իսկ երբ խոսքն ինտերնետային գնման մասին է, որևէ երաշխիք չկա։ Marketium.ru կայքը գրում է, որ գոյություն ունի միջոց, որով կարելի է հասկանալ, թե որ կոշիկն է հարմարավետ։ Ընդ որում, դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը երկու վայրկյան։
Այս դեպքում կարևորագույն հանգամանքը կոշիկի տակի հատվածի և կրունկի միջև հեռավորությունն է։ Որքան այն մեծ է, այնքան համար է կոշիկը (նվազագույնը՝ 3 սմ)։ Եթե այս հեռավորությունն ավելի փոքր է, նշանակում է՝ կոշիկը շատ անհարմար է, քանի որ ամբողջ ծանրությունը տեղափոխվում է մատների վրա։
Այդ պատճառով էլ գերադասելի է կոշիկ գնելիս սանտիմետր տանել։ Իհարկե, ծիծաղելի է թվում, սակայն անհրաժեշտ է հոգ տանել ոտքերի մասին։ Իհարկե, որքան երկար տևի կոշիկը փորձելը, այնքան լավ։ Աշխատեք հնարավորության դեպքում 5 րոպե քայլել կոշիկով։ Եթե կոշիկը համացանցով եք պատվիրում, ապա խորհրդատուից ճշտեք այդ տվյալը նախքան պատվերը հաստատելը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը