Բաժիններ՝

Մադոննան՝ տարվա կին

Billboard հանդեսը ամերիկացի երգչուհի Մադոննային «Տարվա կին» տիտղոսն է շնորհել  բազմամյա ստեղծագործական եւ բարեգործական ակտիվ գործունեության համար,:

«Մադոննան նշանավոր կատարողների շրջանում այն քչերից մեկն Է, որի ազդեցությունը եւ կարիերան դուրս են գալիս երաժշտության սահմաններից»,- հայտարարել է Billboard-ի եւ The Hollywwood Reporter հանդեսի համատեղ մեդիական խմբի նախագահ Ջենիս Մինը:

Հրատարակությունը բարձր է գնահատել երգչուհու՝ Rebel Heart խորագրով վերջին համերգային շրջագայությունը, որի ընթացքում վաճառվել է 170 մլն դոլարի ավելի քան 1 մլն տոմս: Այսպիսով, Մադոննայի բոլոր մենահամերգների դրամական մուտքերի ընդհանուր գումարը հասել է 1,31 մլրդ դոլարի. այդ ցուցանիշով նա աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:

Rebel Heart-ը՝ երգչուհու տասներորդ շրջագայությունը, մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին եւ նվիրված է համանուն ալբոմի թողարկմանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս