
Asos-ը աղջիկներին կհագցնի արքայադուստր Դիանայի ոճով

Asos ինտերնետ-խանութը դիզայներ Շարմադին Ռեյդի հետ համատեղ, թողարկել է հագուստի հավաքածու, որը նվիրված է արքայադուստր Դիանային: Այս մասին հայտնել է The Mashable-ը: Դրանում տեղ են գտել այնպիսի մոդելներ, որոնք նման են այն զգեստներին, որոնցով բրիտանական գահի ժառանգների մայրը հանրության առջեւ հայտնվում էր կյանքի վերջին տարիներին:
Խոսքը վերաբերում է դասական երկյակ կոստյումին, ոսկե կոճակներով անթեւ շրջազգեստին եւ համալսարանական սվիթշոթին: