Բաժիններ՝

«Դրական եմ համարում, որ բիզնես միջավայրը բարելավելու իրական ցանկություն և պարտադրանք կա»

«Թվացյալ մակրոտնտեսական կայունության ֆոնին հանկարծ կառավարություն է փոխվում, նոր վարչապետ է նշանակվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց  ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ հայտնի դեպքերը, ֆորսմաժորային իրավիճակները՝ ապրիլյան, հուլիսյան, սոցիալական լարվածության սրումը, բերեցին հին կառավարության պաշտոնանկությանը։

«Ինչ վերաբերում է ազդակներին, որ տալիս է այսօր նոր կաբինետը, անձամբ նոր վարչապետը, հանրային դրական ընկալում կա, սպասումները դրական են, բայց դրանք եթե միս ու արյուն չստանան այն ծրագրի տեսքով, որ պետք է ներկայացվի այս օրերին, նոր կարելի է դատել՝ ինչպիսին են իրական մտադրությունները։ Ես դրական եմ համարում, որ բիզնես միջավայրը բարելավելու իրական ցանկություն և պարտադրանք կա։ Եթե  դա չլինի, եկամուտները չեն աճի, մակրոտնտեսական այդ ցուցանիշները կմնան անկատար։ Բոլոր դեպքերում, սա մեծամասնության կառավարությունն է, եթե նույնիսկ մենք նկարենք շատ լավ, բարվոք, քաղաքակիրթ պատկեր և առանձնացնենք  քաղաքական մեծամասնությունից, ճիշտ չի լինի, դրա պատասխանատուն ՀՀ նախագահն է և քաղաքական մեծամասնությունը»,- նշեց Ա. Մարգարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս