10 արտասովոր փաստ Կենդանակերպի Կշեռք նշանի մասին
Կշեռքները հաճախ համարվում են ամենահրապուրիչ մարդիկ հակառակ սեռի տեսակետից:
Շատ մարդիկ հարգում են նրանց, ովքեր ծնվել են Կշեռքի ազդեցության տակ և նույնիսկ նշում են դրա համար մի քանի պատճառներ: Ավանդաբար նրանց վերագրում են այնպիսի որակներ, ինչպիսիք են դիվանագիտությունը և բնավորության ներդաշնակ հավասարակշռությունը, ինչպես նաև զուտ արտաքին գրավչությունը:
Կենդանակերպի Կշեռք նշանի աստղագուշակությունը
Բոլորը, ովքեր ծնվել են սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 23-ը, համարվում են Կենդանակերպի Կշեռք նշանի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր մարդու ուժեղ և թույլ կողմերի համար պատասխանատու է նրա հովանավոր մոլորակը:
Հովանավոր մոլորակ – Վեներա
Տարերք – Օդ
Այս ընթացքում ծնված մարդկանց վրա ամենաուժեղ ազդեցությունն ունենում է Վեներան, որն ավանդաբար իր մեջ կրում է կանացի սկիզբ: Վեներան սիրո և գեղեցկության աստվածուհին է: Սա էլ հենց այն հարցի պատասխանն է, թե ինչու են Կշեռքներն ամենահրապուրիչը հակառակ սեռի տեսակետից:
Որպես Օդի տարերքի ներկայացուցիչ՝ Կշեռքները դրսևորում են իրենց համար տիպիկ հետևյալ որակները.
1. Շփվողականություն
2. Զարգացած ինտելեկտ
3. Դիվանագիտություն
4. Հարաբերական մակերեսայնություն
5. Շարժունություն
Սակայն, ինչպես Կենդանակերպի յուրաքանչյուր նշան, Կշեռքները նույնպես ունեն վառ ընդգծված առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրենց:
10 Հետաքրքիր փաստեր Կշեռքի մասին
1. Կշեռքների հովանավոր Վեներան այս նշանի ներկայացուցիչներին դարձնում է շատ զգայուն: Հնարավոր է, հենց սա էլ հանդիսանում է նրանց բնավորության հիմնական բարդությունը. նժարներից մեկը լցված է անհրաժեշտ գիտելիքներով և տրամաբանական դատողություններով, բայց կա նաև երկրորդը՝ ամբողջովին լցված էմոցիաներով:
2. Ինչպես արդեն հասկանալի է, Կշեռքների հավասարակշռությունը ծայրահեղ անկայուն է: Եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չլինի և ինչ-որ պատճառով դա իսկապես ծանր ընկալվի Կշեռքի կողմից, հավատացեք, որ վատ կլինի բոլորի համար: Նրանք հունից կհանեն բոլորին, ում համարեն մեղավոր, հնարավոր է՝ նաև վրեժ լուծեն:
3. Կշեռքները դիվանագետներ են և գեղեցիկի գնահատողներ: Հենց այս որակն է նրանց ստիպում ուշքի գալ:
4. Յուրաքանչյուր մարդու, ով ծնվել է Կշեռքի նշանի տակ, կարելի է համարել իսկական էսթետ: Գեղեցիկի զարգացած զգացողությունը նրանք օգտագործում են իրենց սեփական ոճն ընտրելիս:
5. Դյուրըմբռնողության շնորհիվ Կշեռքները հաճախ տարվում են նուրբ մատերիաներով: Արվեստը նրանց համար հանդիսանում է և էմոցիաների աղբյուր, և կարևոր կենսական ինֆորմացիա ստանալու մեթոդ:
6. Ինֆորմացիան Կշեռքների համար անհրաժեշտ է՝ ինչպես օդը: Դա վերաբերում է ինչպես՝ իրենց պրոֆեսիոնալ գործունեությանը, այնպես էլ՝ մարդկանց, ում հետ իրենք սերտ կապված են:
7. Էմոցիաները շատ կարևոր են Կենդանակերպի այս նշանի համար: Բայց անհրաժեշտ է հասկանալ, որ էմոցիաները և զգացմունքները տարբեր բաներ են:
8. Ծուլությունը նույնպես բնութագրական է Կշեռքների համար: Կարելի է ասել, որ նրանք սպասում են մինչև վերջ, և հետո միայն՝ անցնում գործի:
9. Վեճերը համարվում են Կշեռքի հարազատ տարերքը: Բանն այն է, որ նրանք բոլորից լավ կարողանում են տեսնել բոլոր «կողմերն ու դեմերը»: Նրանք կարող են ապացուցել յուրաքանչյուր տեսակետ, նույնիսկ այն, որին կողմ չեն:
10. Ինչքան էլ զարմանալի չլինի, կշռադատելու կարողությունը երբեմն նրանց կանգնեցնում է փակուղու առջև: Տեսնելով ինչպես՝ թերությունները, այնպես էլ՝ առավելությունները, Կշեռքները միշտ չէ, որ կարողանում են հասկանալ, թե որն է ավելի ծանրակշիռ, և տատանվում են վերջնական որոշում կայացնելիս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը