Բաժիններ՝

ՀՀ իրավական ակտերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ-ում գործող ակտերին

ՀՀ Կառավարությունը այսօր հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունումը կնպաստի ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավմանը, օրենքի խախտումների կանխմանը, բացահայտմանը և հետևանքների վերացմանը:

Մասնավորապես, նախատեսվում է սահմանել տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Բացի այդ, հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ:

Կառավարության հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակն է գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակների համար առանձին լիցենզիայի պահանջի վերացումը, ինչպես նաև պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը: Այսպիսով՝ նախագծերի ընդունման դեպքում բժշկական օգնության և սպասարկման որոշ տեսակների համար կնախատեսվի նաև լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս