Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2016 թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, Հայաստանի գծով ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31