Բյուջեի պակասուրդը չի գերազանցի 2 տոկոսը․ Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2017-2019թթ. հասնել տնտեսության 5 տոկոս աճի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«Այս տարի Թուրքիայի տնտեսական աճը կկազմի 3,2%, սակայն դա բավարար չէ։ Հաջորդող 3 տարում մենք հաշվարկում ենք հասնել 5 տոկոս ցուցանիշի՝ նվազեցնելով ինֆլյացիան ներկայիս 7.5%-ից մինչև 5%-ի»,- հայտարարել է Յըլդըրըմը մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով Թուրքիայի կառավարության աշխատանքի միջնաժամկետ պլանը։

Նրա խոսքով՝ բյուջեի պակասուրդն այս տարի կկազմի 1.6% և հաջորդող 3 տարիներին չի գերազանցի 2%-ը։

Տեսանյութեր

Լրահոս