Բաժիններ՝

Բելառուսը բարձրացրել է ռուսական նավթի տարանցման սակագները

Բելառուսը բարձրացնում է ռուսաստանյան նավթի տարանցման սակագները։ Նման որոշում է կայացրել Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը։ Որոշումը հրապարակվել է հոկտեմբերի 1-ին՝ իրավական տեղեկատվության ազգային պորտալում։

Փաստաթղթում նշվում է, որ Ունեչա – Ադամովա Զաստավա նավթամուղով 1 տոննա նավթի փոխադրման սակագինը սահմանվում ը 400.98 ռուբլի՝ առանց ԱԱՀ (նախկին 267.32 ռուբլու դիմաց), ՈՒնեչա – Բրոդի ուղղությամբ նավթի տարանցման սակագինը դառնում է 172.23 ռուբլի (114.82 ռուբլու փոխարեն), իսկ Նևել – Պոլոցկ ուղղոթյամբ՝ 48.47 ռուբլի (նախկին 32.31 ռուբլու փոխարեն):

Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 10 օր հետո։

Մինչ այդ, շարունակվում են Մինսկի և Մոսկվայի միջև բանակցությունները ռուսաստանյան գազի գնի թեմայով։ Բելառուսը ձգտում է հասնել գազի գնի զեղչի՝ հայտարարելով, որ արդարացի գինը 73 դոլարն է՝ 1խմ-ի դիմաց։ Սեպտեմբերի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Ռուսաստանին՝ նավթի գինը չիջեցնելու համար։ Անցյալ շաբաթ օրը փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը լրագրողներին հայտնել է, որ գազի գնի հարցով բանակցությունները կմեկնարկեն հաջորդ շաբաթվա սկզբին։ Նա, սակայն, շեշտել է, որ զեղչի մասին խոսք չի գնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս