Բաժիններ՝

Շինարարության անկումը շարունակվում է

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարության ծավալը կազմել է 196.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 7.5%-ով։

Շինարարության ընդհանուր ծավալի 48.5%-ը իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին, 23.6%-ը՝ բնակչության միջոցների, 14.4%-ը՝ միջազգային վարկերի, 10.2%-ը՝ պետբյուջեի հաշվին։

Ընդ որում, կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել են 9.1%-ով, բնակչության դեպքում՝ 7.9%-ով, իսկ պետբյուջեի հաշվին իրականացված շինարարությունը կրճատվել է 25.6%-ով։

Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը 27.3%-ով աճել է՝ հասնելով 28.2 մլրդ դրամի։ Սա պայմանավորված է հիմնականում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացված շինարարության 45%-անոց աճով (ԱԶԲ-ի վարկային միջոցներով է իրականացվում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը)։

Սա նշանակում է, որ շինարարության ոլորտում վիճակն իսկապես խիստ մտահոգիչ է, ու եթե չլիներ վարկերի հաշվին իրականացվող շինարարությունը, որոտի անկման ցուցանիշը կարտահայտվեր երկնիշ թվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31