«Մոուրինիոն այլևս իրավունք չունի սխալվելու Մխիթարյանի հարցում». Manchester Eveniong News
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի» հանդիպումը:
Հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ Մխիթարյանն արդեն իսկ մարզվում է թիմի հետ: Մոուրինիոյի այս խոսքերից անգլիական մամուլը ենթադրել է, որ Մխիթարյանը կխաղա «Սթոք Սիթիի» դեմ:
Manchester United Evening News-ը, խոսելով Մխիթարյանի մասին, նշել է, որ պորտուգալացին այլևս իրավունք չունի սխալվելու հայ կիսապաշտպանի հարցում:
Պարբերականը նշել է, որ հիմա, երբ Մխիթարյանն ամբողջությամբ ապաքինվել է, պորտուգալացի մասնագետը պետք է կարողանա գրագետ օգտագործել հայ կիսապաշտպանին:
«Մոուրինիոն արդեն մեկ անգամ սխալվել է Մխիթարյանի հարցում: Նա առանց հասկանալու Մխիթարյանի վնասվածքի լրջությունը՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստին գցեց «Մանչեսթեր Սիթիի» ճանկերը»,- նշել է Manchester Evening News-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 15:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան