Բաժիններ՝

«Նախագահը գոհունակություն հայտնեց և ասաց, որ պատրաստ է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը».Կարեն Վարդանյանը՝ ՏՏ-բանակ համագործակցության մասին

Հայաստանում մեկնարկած թվով 12-րդ  «ԴիջիԹեք» էքսպո եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի նպատակ ունի ցուցադրել ոչ միայն՝ Հայաստանի ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև՝ ներկայացնել տեխնոլոգիական այն լուծումները, որոնք կարող են օգնել հայկական բանակին:

Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում են քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներ: Նրանք անցնում են ծրագրավորման վեց ամիս տևողությամբ դասընթացներ: «Բանակից՝ ՏՏ ոլորտ». այսպես է կոչվում նախկին զինծառայողների համար նախատեսած տաղավարը: Տղաները նշում են, որ այս նախաձեռնության շնորհիվ ստանում են մասնագիտական կրթություն, որը  հետագայում կարող են կիրառել ռազմաարդյունաբերության ոլորտում:

14536911_1143334965751103_843045834_o] 14522301_1143334759084457_1281382537_o] 14537014_1143335079084425_1946764077_o] 14536737_1143335075751092_1706738461_o

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ այս ցուցահանդեսը չէր կարող չունենալ ռազմական շեշտադրում, քանի որ իրականանում է քառօրյա պատերազմից հետո: Կարեն Վարդանյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմը մեզ դասեր տվեց. մենք  տեսանք, որ հակառակորդն օգտագործում է բարձր տեխնոլոգիաները:

Կարդացեք նաև

14527511_1143334485751151_86492460_n

«Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ այժմ տարվում է արդյունավետ համագործակցություն: Այս համագործակցության արդյունքները մենք ցուցադրեցինք ՀՀ նախագահին:  Ըստ էության, նախագահը գոհունակություն հայտնեց և ասաց, որ պատրաստ է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը»,- նշեց Կարեն Վարդանյանը:

19205_b

«ԴիջիԹեք 2016»-ի ընթացքում մի շարք ընկերություններ ներկայացնում էին դրոնների՝ անօդաչու թռչող սարքերի սեփական մշակումները: Դրանցից մեկն է  անօդաչու թռչող սարքեր արտադրող DJI ընկերությունը:

Չինական DJI-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ArmCopters-ը, ներկայացնում է անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսված են նկարահանումներ անցկացնելու համար: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այս սարքերը ռազմական նշանակությամբ օգտագործվելու համար դեռևս շատ պետք է կատարելագործվեն:

Ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանում կա անօդաչու թռչող սարքեր արտադրելու մեծ պոտենցիալ: Ըստ նրա՝ եթե ամեն ինչ նման կերպ շարունակվի, ապա առաջիկա տարիներին Հայաստանում արտադրված  անօդաչու թռչող սարքերը ոչնչով չեն զիջի արտասահմանից բերվող սարքերին:

«ԴիջիԹեք-2016»-ին ներկայացված են բանակին աջակցող ոչ միայն՝ տեխնոլոգիական նորամուծություններ, այլև՝ այլ  նորարարություններ:

Մասնավորապես, «Ողջ մնալու արվեստը»  ակումբը կազմակերպում է դասընթացներ տարբեր տարիքի և սեռի անձանց համար: Ակումբը մասնակիցներին սովորեցնում է մի շարք հմտություններ, մասնավորապես՝ դանակի նետում,  ժայռի մագլցում, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, և այլն: Ակումբը պարբերաբար կազմակերպում է զորավարժություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներում:

Ակումբի անդամները սովորում են գործել քողարկող ցանցեր: Ակումբի աշխատակիցները նշում են, որ սա շատ կարևոր է բանակի համար, քանի որ քողարկիչ ցանցերի միջոցով հնարավոր է թաքցնել զինտեխնիկան, դիրքերը և այլն:

Ակումբը հետագայում պլանավորում է դպրոցականներին ևս սովորեցնել քողարկիչ ցանցերի պատրաստման մեթոդները:

Ակումբի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը նշում է, որ քողարկիչ ցանցերը հյուսվում են կամավորական սկզբունքով: Նա հույս է հայտնում, որ շուտով նման ցանցերով հագեցված կլինի հայկական բանակը:

vova-vardanov

«Մենք հուսով ենք, որ քողարկիչ ցանցերի քանակը կլինի այնքան, որ դրանցով հագեցված կլինեն թե՛ դիրքերը, թե՛սահմանամերձ գոտում գտնվող  ցանկացած վտանգված, անգամ՝  ոչ ռազմական նշանակության տարածքները, տեխնիկան և այլն»,- նշում է Վովա Վարդանովը:

«Ողջ մնալու արվեստը» ակումբը «ԴիջիԹեքին» ներկայացնում էր նաև զրահաբաճկոնների, դանակների սեփական մշակումները, որոնք ավելի հարմար կարող են լինել պատերազմական իրավիճակներում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս