ՀՀ պետական պարտքը 1 ամսում աճել է 40 մլրդ դրամով
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 603.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 484.86 մլն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, տարվա սկզբի համեմատ պետական պարտքն աճել է 147.5 մլրդ դրամով, իսկ միայն օգոստոսի ընթացքում՝ 40.2 մլրդ դրամով։
Այդ թվում, արտաքին պարտքի ծավալը 2016-ի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 541.8 մլն դոլար, որից 4 մլրդ 44.8 մլն դոլարը կառավարության պարտքն է, 497 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։
Արտաքին պարտքը օգոստոսի ընթացքում ավելացել է 48.8 մլն դոլարով։