Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալներն աճել են 29.3%-ով

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 3 660.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 14 779.7 մլն. դրամ կամ 30 749.5 հազ. ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալն աճել է 29.3%-ով։

Ստացված օգնության 54.2%-ը կազմել են. քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.4%-ը` մանածագործական իրերը, 8.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.7%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 14.4%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս